Բաժիններ՝

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է IFC-ի տարածաշրջանային ղեկավարին

Օգոստոսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարին:

Ողջունելով Յան Վան Բիլսենին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր նախագծերում Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցության համար (ՄՖԿ) և ընդգծել ՄՖԿ նոր նախաձեռնությունները քննարկելու պատրաստակամությունը:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենն հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է ՄՖԿ ներդրումային պորտֆելը և առանձնացրել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող մի քանի ոլորտներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի շրջանակներում մշակվող հայեցակարգը, ավիացիայի, քաղաքային տրանսպորտի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Կարևորվել է ՄՖԿ ներկայացուցիչների կարծիքը «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Առաջարկվել է նաև դիտարկել ՓՄՁ ԶԱԿ և ՄՖԿ միջև համագործակցության խորացման հնարավորությունը: ՄՖԿ տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին են փոխանցվել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) զեկույցները Հայաստանի Հարապետության ագրոբիզներսի և շինարարական նյութերի ոլորտների վերաբերյալ:

Հանդիպման վերջում շեշտադրվել է ՄՖԿ պատրաստակամությունը և հնարավորությունը ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս