Բաժիններ՝

ՀԾԿՀ-ն համաձայն է. Ucom-ը կգնի Orange Armenia-ի 100% բաժնետոմսերը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում համաձայնություն տվեց «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելուն։

Հիշեցնենք, որ «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները այս տարվա հուլիսի 22-ին պաշտոնապես հայտարարեցին, որ բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ:

Նշենք նաև, որ «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրենսիս Ժելիբտերը, անդրադառնալով ընկերությունը վաճառելու պատճառներին, հերքել էր, որ այդ քայլը կապված է քաղաքականության և, մասնավորապես, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հետ։

«Ընկերությունը մեզ գործարք է առաջարկել՝ ցանկանալով ընդլայնել իր բիզնեսը, և մենք համաձայնել ենք»,- ասել էր «Օրանժ Արմենիա»-ի տնօրենը՝ նշելով, որ հաշվի առնելով գործընկերների ծառայությունների որակը՝  դա բխում է իրենց բաժանորդների շահերից։ Որպես «Օրանժ Արմենիա»-ի վաճառքի գլխավոր պատճառ Ժելիբտերը նշել էր ֆինանսական կողմը և համեմատության համար ասել, որ եթե ԱՊՀ երկրներում շուկայի մեծ մասն իրենցն է, ապա այստեղ իրենք գրավում են ընդամենը 17-18 տոկոսը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս