Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 219 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 709 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 510 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 671 417 815 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.9942 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.0777 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս