Տեղեկատվության փոխանակման գործընթացը համակարգվում է
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:
Փաստաթղթի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվական փոխանակման գործընթացը: Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում և այն, որը պետք է տրամադրվի հարցում կատարող ԵԱՏՄ անդամ երկրի վերահսկող մարմնին՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում: