
Թուրք ուժայինների գործողությունների հետևանքով սպանվել է 800 քուրդ զինյալ. ԶԼՄ-ներ

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ձեռնարկած միջոցառումների հետևանքով սպանվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մոտ 800 զինյալ:
Ինչպես հայտնում է Star թերթը, 390 զինյալ սպանվել է, մյուսներն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ ու ներկայում չեն կարող մասնակցել խմբավորման գործունեությանը:
Պարբերականը գրում է, որ քրդերը ոչնչացվել են Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում թիրախներին հասցված հարվածների հետևանքով:
Հարվածներ են հասցվել կուսակցության ճամբարներին, զենքով ու փողերով պահեստներին, թաքստոցներին ու հենակետերին:
Կետային հարվածների է ենթարկվել 190 թիրախ, որոնք ամբողջությամբ ոչնչացվել են:
Նման օպերացիաներ, սակայն ավելի փոքր մասշտաբով, Թուրքիայի ԶՈՒ-ն անցկացրել էր ԴԱԻՇ-ի դեմ: