
Բրիտանացի զույգը տուգանվել է Հայդ-պարկում համերգի ժամանակ սեքսով զբաղվելու համար

Հարավային Ուելսից մի զույգ տուգանվել է հասարակական վայրում անպարկեշտ վարքագիծ դրսևորելու համար: Զույգը սեքսով է զբաղվել անցած տարի Հայդ-պարկում տեղի ունեցած համերգի ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչ բրիտանացի երգչուհի Պալոմա Ֆեյթը ուրախացնում էր հանդիսատեսին իր հիթերով, նրանցից ոմանց ուշադրությունը գրավել էր ինտիմ մի տեսարան՝ 47-ամյա Լիզան Բեքը օրալ սեքսով էր զբաղվում 48-ամյա Սայմոն Մերֆիի հետ:
Դատական երկօրյա լսումներից հետո Լոնդոնի Օլդ Բեյլիի դատարանը նրանց մեղավոր է ճանաչել:
Ներկայում նրանցից յուրաքանչյուրը պետք է 1000 ֆունտ-սթեռլինգ վճարի մինչև նոյեմբեր, հակառակ դեպքում ստիպված կլինեն վճարել 3500 ֆունտ-սթեռլինգ: