![](/banners/BeFunky-design.jpg)
Իտալիան 2 մլրդ դոլար կներդնի Իրանի նախագծերում
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/dolars.jpg)
Թեհրանում իտալացի ու իրանցի պաշտոնատար անձանց բանակցությունների արդյունքում տեղի է ունեցել փոխընբռնման հուշագրի ստորագրում: Տվյալ համագործակցության շրջանակում Իտալիան 2 մլրդ դոլար կտրամադրի Իրանում ապահովագրական նախագծերի իրագործման համար, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Եվրոպական պետության կողմից փաստաթուղթը ստորագրել են Mediobanca ներդրումային բանկի ներկայացուցիչները:
Վարկային կազմակերպությունում կարծում են, որ հուշագիրը կօգնի լավացնել երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունները:
Խոսքը արդյունաբերական, շինարարական ոլորտների մասին է: Իրանական կողմի տեղեկություններով՝ մինչ պատժամիջոցների սահմանումը Իտալիայի ու Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ դոլար տարեկան, իսկ դրանից հետո նվազել՝ հասնելով մինչև 1,5 մլրդ դոլարի: