The Rolling Stones-ի 71-ամյա լեգենդը խոստովանել է ամեն օր մարիխուանա օգտագործելու մասին
Լեգենդար Rolling Stones խմբից 71-ամյա Քիտ Ռիչարդսը հարցազրույց է տվել Mojo ամսագրին, որտեղ խոստովանել է, որ նախկինի պես սիրում է առավոտյան թմրանյութ օգտագործել, ինչպես նաև հայտնել է, որ ուրախ է ԱՄՆ մի քանի նահանգներում մարիխուանայի օրինականացմամբ:
«Ես ծխում եմ պարբերաբար, վաղ առավոտյան, մարիխուանա: Բացարձակապես կալիֆոռնիական: Ամենահաճելի բանը, որ նայում եմ ու տեսնում, թե ինչպես է Ամերիկայի քարտեզը (որը ցույց է տալիս, թե քանի նահանգում է մարիխուանան օրինական) կանաչում ու կանաչում»,- ասում է երաժիշտը:
Ռիչարդսը 2006 թվականից այլևս չի օգտագործում թմրանյութ, երբ թմրանյութի ազդեցության տակ ընկավ ու վնասեց գլուխը: Այդ ժամանակից ի վեր նա օգտագործում է միայն ալկոհոլ ու մարիխուանա: