
Yves Saint Laurent-ը վերադառնում է մեծ նորաձևություն

Yves Saint Laurent-ը դարձյալ դուրս է գալիս նորաձևության շուկա: Հեռավոր 2002-ին haute couture հավաքածուի ցուցադրմամբ հայտարարվեց այն մասին, որ Իվ Սեն-Լորան նորաձևության տունը վերջնականապես որոշել է հեռանալ նորաձևությունից:
Բնականաբար, ամբողջությամբ բրենդը չդադարեցրեց իր գոյությունը, սակայն սպասարկում էր միայն ամենաազդեցիկ ու ապահովված հաճախորդներին՝ նորաձևության տան տնօրեն Էդի Սլիմանի ղեկավարությամբ:
Հայտարարվել է արդեն, որ Yves Saint Laurent-ը վերադառնում է ու ստեղծում իր սեփական նորաձևության տունը:
Yves Saint Laurent-ի haute couture նորաձևության տուն կդառնա Սենայի ափին գտնվող Hotel de Senecterre առանձնատունը:
17-րդ դարի առանձնատունը կունենա երեք առանձին սրահներ: haute couture ատելյեն կարտադրի տղամարդկանց ու կանանց հագուստ: