Բորսայում դոլարը փոքր-ինչ թանկացել է
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 27-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478.31 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.13%-ով ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3.2 միլիոն դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 476.5 դրամով, վաճառվում 480 դրամով: Եվրոյի առքի միջին գինը 524 դրամ է, վաճառքինը՝ 534 դրամ։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 7.9 դրամով, վաճառվում՝ 8.25 դրամով։