Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է կրկնել «Բարսելոնայի» հաջողությունը և թրեբլ կատարել. Լուիս Էնրիկե

Նախամրցաշրջանային «Չեմպիոնների Միջազգային գավաթ» մրցաշարի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից պարտության մատնվելուց հետո (1 : 3), «Բարսելոնայի» ավագ մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ մանկունյանցիները նոր մրցաշրջանում կարող են մի քանի մրցանակներ նվաճել:

«Այնպիսի մարզիչով, ինչպիսին Լուի Վան Գալն է և այնպիսի ֆուտբոլիստներով, որոնք գտնվում են նրա տրամադրության տակ, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայքարել բոլոր տիտղոսները նվաճելու համար: Տարվա ընթացքում կարող է շատ բան փոխվել: Եթե անցյալ տարի մենք չկարողացանք ոչինչ տանել, ապա այս տարի երեք մրցանակ տարանք: «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես կարող է այն կրկնել` դա մեծագույն ակումբ է»,-ցիտում է Լուիս Էնրիկեին Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս