Ինչպես 10 րոպեում ազատվել քնի ժամանակ խռմփացնելուց
Բժիշկները վաղուց փաստել են, որ քնի ժամանակ խռմփացնելու հիմնական պատճառը լեզվի արմատում առաջացած գոյացությունն է, ինչն էլ հետևանքն է լյարդի ոչ ճիշտ աշխատանքի: Եթե ուզում եք մեկընդմիշտ ազատվել խռմփոցից, պետք է ստուգեք և կանոնակարգեք լյարդի աշխատանքը: Բայց դա՝ հետո: Այս հոդվածով մենք ուզում ենք սովորեցնել Ձեզ ընդամենը 10 րոպեում տևական ժամանակով խռմփոցից ազատվելու տարբերակը:
Պետք է կազմակերպել լեզվի թեթև մարզանք, որի համար էլ պետք է պարզապես վերցնել բժշկական ձեռնոցներ և մաքուր լվանալ ձեռքերը:
Քայլերի հաջորդականությունը հետևյալն է.
– Բացել բերանը
– Մի փոքր դուրս հանել լեզուն
– Ցուցամատը մտցնել բերանն այնպես, որ հասնի լեզվի սկզբնամասին
– Վերևից ներքև շարժումներով նրբորեն մերսել լեզուն
Մերսման սկզբնական շրջանում չորության պատճառով լեզվի սկզբնամասում կառաջանա որոշակի ցավ, բայց պետք է մերսումը շարունակել այնքան ժամանակ, մինչ ցավը կանցնի: Ցավը պետք է ամբողջապես անցած լինի, անգամ մի փոքր ցավի առկայությունը գործընթացը կդարձնի անօգուտ:
Այս գործընթացում ամենից կարևոր պայմանը մատների մաքրությունն ու զգուշությունն են: Լեզուն շատ ուժեղ մերսելը միայն կվնասի: Կարելի է միայն ուժեղ սեղմել այն ժամանակ, երբ երկար ժամանակ պահպանվում է թեթև ցավը, որը չի անցնում:
Այս միջոցով կարելի է ազատվել խռմփոցից նույնիսկ 10-15 օր:
Սիրարփի Աղաբաբյան