Բաժիններ՝

«Օրանժ» և «Սամսունգ» ընկերությունների հեռանալը Հայաստանից ահազանգ է դրսի ներդրողների համար. Վահագն Խաչատրյան

Վերջին շրջանում ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող իրադարձությունները՝ «Օրանժ», «Սամսունգ» ընկերությունների հեռանալը Հայաստանից, նաև տնտեսության մեջ դեր ունեցող մյուս իրադարձություններն ահազանգ են դրսի ներդրողների համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:

««Օրանժի» հեռանալը միայն այն չէ, որ ինչ-որ մեկն առավ, ինքը՝ «Օրանժը» երևույթ է, փաստ է, այն ուրիշ արժեք է: Եթե «Օրանժ» է հեռանում երկրից, շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Նույնը վերաբերում է «Սամսունգին»: Դրանք ծառայություններ կամ ապրանքներ չեն միայն, որ կմատուցվեն, կամ չեն մատուցվի, դրանք ցանկացած երկրում ներդրումներ բերող և վարկանիշ բարձրացնող գործոններ են»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս