Բաժիններ՝

«ՊՍԺ»-ն պատրաստ է Անխել Դի Մարիայի համար առաջարկել 45 մլն ֆունտ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան մինչև շաբաթվա վերջ կարող է տեղափոխվել «ՊՍԺ», հաղորդում է ակումբի պաշտոնական պարբերականը:

Պարբերականի տեղեկությամբ՝ «ՊՍԺ»-ն վերջապես պատրաստ է ձևակերպել կոնկրետ առաջարկ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանի վերաբերյալ, չնայած նախորդ օրերին միայն խոսակցություններ էին լինում: Փարիզյան ակումբը պատրաստ է վճարել 45 մլն ֆունտ և ցանկանում է շուտ պատասխան տալ, որպեսզի համաձայնության դեպքում Դի Մարիան կարողանա մինչև շաբաթվա վերջ միանալ թիմին:

Չնայած 27-ամյա ֆուտբոլիստն այնքան էլ տպավորիչ չանցկացրեց նախորդ մրցաշրջանը «կարմիր սատանաների» կազմում, այնուամենայնիվ, նրանից հենց այնպես ակումբը բաժանվել չի ցանկանում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել Դի Մարիային այն գումարի դիմաց, ինչքան իրենք ծախսել են անցյալ ամառ ֆուտբոլիստի վրա` 59.7 մլն ֆունտ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս