Բաժիններ՝

Պաշտոնական. Կրիստիան Բենտեկեն «Լիվերպուլի» ֆուտբոլիստ է

Բելգիացին մերսիսայդցիների հետ կնքել է երկարատև պայմանագիր: Չորեքշաբթի առավոտյան Բենտեկեն հաջողությամբ անցել է բուժզննությունը, իսկ երեկոյան ստորագրել է անձնական պայմանագիր, որի պայմանները չեն բարձրաձայնվում: 24-ամյա բելգիացու համար «Լիվերպուլը» վճարել է 47 մլն եվրո:

«Շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Լիվերպուլում»: Ես հանդիպել եմ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ: «Լիվերպուլը» մեծ պատմությամբ և ուժեղ ֆուտբոլիստներով ակումբ է»,- ասել է Բենտեկեն «Լիվերպուլի» պաշտոնական կայքին:

Բենտեկեն 3 մրցաշրջան հանդես է եկել «Ասթոն Վիլլայի» կազմում: Անցկացրել է 101 խաղ և խփել է 49 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031