Բաժիններ՝

Վիճաբանություն՝ դուռն ուշ ժամի ծեծելու և իրենց անհանգստացնելու համար. երիտասարդը մեղադրվում է սպանության մեջ

Դատարան է ուղարկվել Երևանում մահվան ելքով միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախաքննության ընթացքում երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աստիճանահարթակում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու և իրենց անհանգստացնելու կապակցությամբ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ դանակով հարվածներ է հասցրել մի տղամարդու կենսական կարևոր օրգաններ հանդիսացող դեմքի, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսների և որովայնի շրջանում՝ սպանելով նրան:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս): Նա կալանավորված է: Քրեական գործին որպես իրեղեն ապացույցներ՝ կցված են դանակը, տուժողի և ամբաստանյալի հագուստը, ակնոց և այլ իրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031