Այնպիսիները, ինչպիսին ես եմ, ծնվում են հազար տարին մեկ
Վլադիմիր Կլիչկոյի ապագա մրցակից Թայսոն Ֆյուրին վստահ է ուկրաինացու նկատմամբ իր հաղթանակի մեջ:
Երեքշաբթի օրը՝ հուլիսի 21-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Վլադիմիր Կլիչկո-Թայսոն Ֆյուրի մենամարտին:
Բրիտանացի բռնցքամարտիկը վստահ էր, որ կհաղթի Կլիչկոյին:
«Ինձ ուղղակի հետաքրքիր է, վազելո՞ւ են արդյոք իմ ետևից հեռուստատեսության աշխատակիցները՝ պայմանագրերը ձեռքներին, երբ ես կջարդեմ Կլիչկոյին: Նա դեռևս չի կռվել այնպիսինի հետ, ինչպիսին ես եմ: Այնպիսիները, ինչպիսին ես եմ, ծնվում են հազար տարին մեկ: Բայց ես գնահատում եմ ծերուկին, որ նա ընդունեց մարտահրավերը:
Դա ինձ համար անձնական է: Ուզում եմ աշխարհն ազատել այնպիսինից, ինչպիսին Դու ես: Նույնիսկ իմ կիսավարտիքն ավելի խարիզմատիկ է, քան Դու: Ամբողջ Եվրոպան արդեն չի կարողանում համբերել մինչև այն պահը, երբ Քեզ նոկաուտի կենթարկեն: Ծեր ես երևում:
Արդեն «բոտեքս» սրսկվե՞լ ես: Դու Լարրի Հոլմսից, Մուհամեդ Ալիից և Մայքլ Թայսոնից լա՞վն ես: Ի վերջո, նրանց տարիքն իրենն ասեց, իսկ Քո կզակն ապակյա է»,- նշել է Ֆյուրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը