Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Հուլիսի 22-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 13 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, մայրը երեխաների հետ մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել Ն. Ն.-ին և երեք երեխաներին: