Բնական կոկտեյլ. ինչպե՞ս ազատվել ավելորդ կիլոգրամներից
Եթե ցանկանում եք ազատվել տհաճ ավելորդ կիլոգրամներից կամ որովայնի ճարպերից, որոնք անդադար անհանգստացնում են ձեզ, ապա ձեզ ենք ներկայացնում հրաշալի մի կոկտեյլ, որը, ամեն օր խմելով, շուտով կունենաք ձեր երազած մարմինը:
Այս ըմպելիքը շատ պարզ է և առողջարար: Այն պատրաստվում է մի քանի բաղադրիչներից:
Բաղադրություն
- 1ճ/գ մեղր
- 1ճ/գ աղացած կոճապղպեղ
- 1ճ/գ խնձորի քացախ
- մի բուռ անանուխ
- Կես բաժակ ջուր
- Կես ավոկադո
Մաքրեք ավոկադոն և կտրատեք: Մի կողմ դրեք մեղրն ու կոճապղպեղը և հարեք մնացած բաղադրիչները: Խառնելուց հետո ավելացրեք մեղրն ու կոճապղպեղը և լավ խառնեք: Ջրիկ զանգված ստանալու համար կարող եք փոքր-ինչ ջուր ավելացնել:
Ամեն առավոտ ուտելուց առաջ խմեք այս կոկտեյլը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը