
«Յունիբանկի» տերմինալներով այսուհետ ինքնուրույն կարելի է վճարել նաև կոմունալ ծառայությունների դիմաց

Հաճախորդների սպասարկման գործընթացն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով «Յունիբանկն» ընդլայնել է վճարային տերմինալներով կատարվող գործարքների ցանկը: Այսուհետ հաճախորդները կարող են տերմինալներով կատարել նաև կոմունալ և բջջային կապի օպերատորների ծառայությունների վճարումները:
Հիշեցնենք, որ «Յունիբանկի» վճարային տերմինալներով հաճախորդներն ինքնուրույն իրականացնում են բանկային հաշվի համալրում և վարկի մարում:
Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ հաճախորդը վճարումը կատարում է հաշված րոպեների ընթացքում, առանց բանկի աշխատակցին դիմելու: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը: Տերմինալով գործարքներ կատարելիս լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:
«Յունիբանկի» վճարային տերմինալները տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: