10 փաստ, որոնք ապացուցում են, որ գարեջուրն օգտակար է
Takprosto.cc կայքը գրում է, որ գարեջուրն օգտակար հատկություններ ունի, սակայն երբեք պետք չէ անցնել սահմանները, և այն պետք է չափի մեջ օգտագործել:
1. Գարեջուրը երկարացնում է կյանքը: Ըստ որոշ գիտնականների հետազոտությունների` մարդիկ, ովքեր գարեջուր են խմում, 19 տոկոսով ավելի քիչ են ենթարկվում վաղաժամ մահվան ռիսկին:
2. Գարեջուրն ուղեղին օգնում է նորմալ աշխատել: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր օրվա ընթացքում մեկ բաժակ գարեջուր են խմում, ավելի քիչ են տառապում ճանաչողական խնդիրներով, որոնք առաջանում են ծերանալու պատճառով:
3. Գարեջուրը բավական շատ վիտամիններ է պարունակում: Գարեջուրը մեծ քանակով վիտամի B1և B2 է պարունակում:
4. Գարեջուրն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ: Ըստ որոշ գիտնականների պնդումների` գարեջրի մեջ նյութ է պարունակվում, որը մարդու օրգանիզմին օգնում է հաղթահարել քաղցկեղը:
5. Գարեջուրն օգնում է նիհարել: Թիմ Սպեկտորը պնդում է, որ գարեջրի բաց տեսակներն աղիքային բակտերիաների համար օգտակար նյութերի հարուստ աղբյուր են, որոնք նյութափոխանակությունն ավելի արդյունավետ են դարձնում:
6. Այն օգնում է ազատվել երիկամների քարերից: Ըստ որոշ գիտնականների համոզման` մարդիկ, ովքեր գարեջուր են օգտագործում, 41 տոկոսով ավելի քիչ են ենթարկվում երիկամներում քարեր ունենալու ռիսկին:
7. Գարեջուրը պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից:
8. Գարեջուրն ամրացնում է ոսկորները: Գիտնականները համոզմունք են հայտնում, որ ամեն օր մեկ բաժակ գարեջուր խմելը ոսկորներն ավելի ամուր է դարձնում:
9. Գարեջուրը չի նպաստում ճարպակալմանը: Որոշ գիտնականներ նշում են, որ մարդիկ հավատում են այն համոզմանը, որ գարեջուրը նպաստում է ճարպակալմանը, սակայն դրա մասին վկայող փաստեր չկան, և, եթե կապ կա ճարպակալման ու գարեջրի օգտագործման միջև, ապա դա զգալի չէ:
10. Գարեջուրն ավելի քիչ կալորիականություն ունի, քան յուղազրկված կաթն ու նարնջի հյութը:
Թարգմանությունը՝ 168.am-ի