Ազատվեք ավելորդ տոքսիններից
Աղիները մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն են: Դրանք պահպանում են օրգանիզմում ջրի բալանսը, կարգավորում իմունային համակարգն ու օգնում մարսողական համակարգին:
Օրգանիզմի առողջության համար առաջնային է աղիների առողջությունը: Երբ աղիները լավ չեն գործում, թույները դուրս չեն գալիս, այլ՝ պարզապես յուրացվում են օրգանիզմի կողմից:
Օրգանիզմին անհրաժեշտ է 24 ժամ, որպեսզի յուրացվի սնունդը: Անառողջ սնունդը, որը պարունակում է քիչ վիտամիններ և էնզիմներ, դանդաղեցնում է այդ գործընթացը՝ այն դարձնելով 70 ժամ: Արդյունքում, օրգանիզմում կուտակվում են 30 կգ ավելորդ թույներ:
Փորկապությունն ամենատարածված նշանն է, որ օրգանիզմում ավելորդ տոքսիններ կան:
Նշաններ, որոնք ցույց են տալիս, որ աղիներում տոքսիններ են կուտակվել.
- Իմունային համակարգ. մաշկի փոփոխություն, միզուղիների խնդիրներ, հեշտոցային ինֆեկցիաներ, թույլ իմունային համակարգ
- Տրամադրության փոփոխություն. վատ հիշողություն, տրամադրության փոփոխություններ, հոգնածություն, դեպրեսիա
- Մկաններ. մկանային ցավեր և հոդացավեր
- Մարսողական համակարգ. ստամոքսի ցավ, վատ մարսողություն, գազեր, փորլուծություն, փքվածության զգացողություն:
Օրգանիզմը թույներից մաքրելու համար ձեզանից կպահանջվի
- 300մլ ջուր
- 1/10 ճ/գ կայենյան պղպեղի փոշի
- 2ճ/գ թխկու սիրոպ
- 4/2 թարմ քամած կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք և օգտագործեք խառնուրդն առնվազն 10 օր՝ օրական 5-8 անգամ:
Եթերային յուղերը լավագույն օգնությունն են աղիները մաքրելու ժամանակ: Յուղերում առկա սննդարար հատկանիշները շատ հեշտ են յուրացվում բջջային մակարդակում:
Բաղադրիչները՝
- Անանուխի յուղի և կիտրոնի 10 կաթիլ
- 1 կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչները խառնեք 250մլ ջրով և խմեք խառնուրդը 2 շաբաթ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը