Բնական միջոցներ՝ հիշողության կորստի դեմ
Ծերանալու վատ կողմերից մեկը հիշողության կորուստն է: Պատճառը, իհարկե, այն է, որ, երբ մեծանում ենք, մեզ հետ մեծանում են նաև մեր ուղեղն ու բջիջները, որոնք պատասխանատու են հիշողության համար:
Healthylifetricks կայքը ներկայացնում է մի քանի բնական միջոց, որոնք կլավացնեն հիշողությունը:
1. Կանոնավոր սնվեք. ուղեղն ամբողջ մարմնի միայն 25%-ն է կազմում, սակայն օգտագործում է դրա 20% էներգիան: Այնպես որ, ուղեղի լավ աշխատանքի համար «վառելիք» է անհրաժեշտ:
2. Հրաշք կերակուրներ. սպանախը, ելակները և հապալասը կոչվում են հրաշք ուտելիքներ, քանի որ լավացնում են ուղեղի աշխատանքը:
3. Խմեք տաք ըմպելիքներ. թեյն ու սուրճը լավացնում են ուղեղի աշխատանքն ու օգնում իրադարձություններն ավելի լավ հիշել:
4. Խուսափեք ալկոհոլից. ցանկանա՞ք, թե՞ ոչ. Ալկոհոլը վատ է ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու բջիջների համար:
5. Վիտամիններ օգտագործեք. հատկապես ֆոլաթթու օգտագործեք, ինչը կլավացնի ձեր հիշողությունը:
6. Դեղաբույսերը հրաշալի են ուղեղի աշխատանքի համար, հատկապես՝ Ги́нкго տեսակի դեղաբույսը:
7. Խուսափեք սթրեսներից. մեդիտացիան և ռելաքսացիան, որոնք ազատում են սթրեսներից, օգնում են նաև ուղեղի աշխատանքին:
8. Շատ խաղեր խաղացեք. մտավոր խաղերը, օրինակ՝ խաչբառը, գլուխկոտրուկները, սրում են հիշողությունը:
9. Վարժություններ. վարժություններ կատարելու բազմաթիվ առավելություններից մեկն այն է, որ դրանք առողջ են պահում ուղեղը:
10. Կանոնավոր քնեք. կանոնավոր քունը նույնպես նպաստում է ուղեղի առողջ լինելուն և հիշողության լավացմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը