Բաժիններ՝

Ուկրաինայի սուպերգավաթի խաղում «Շախտյորը» հաղթեց «Դինամոյին»

«Շախտյորը» պատմության մեջ յոթերորդ անգամ դարձավ տիտղոսի հաղթողը:

Խաղը տեղի ունեցավ Օդեսայի «Չեռնոմորեց» մարզադաշտում և ավարտվեց Դոնեցկյան ակումբի հաղթանակով` 2:0 հաշվով:

Հիմնական ժամանակի վերջին րոպեին դատավորը վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացրեց «Դինամոյի» դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկոյին և նշանակեց 11 մետրանոց տուգանային հարված: Դինամոյականները, էլ չունենալով փոփոխության հնարավորություն, դարպասին կանգնեցրին պաշտպան Ալեքսանդր Դրագովիչին: Դարիո Սռնան իրականացրեց 11 մետրանոցը, իսկ երկու րոպե անց կիևցիներին ևս մեկ գոլ փխեց Բերնարդը:

«Դինամոն» խաղն ավարտեց 9 հոգով: Ավելացրած վեցերորդ րոպեին դաշտից հեռացվեց նաև Սերգեյ Ռիբալկան:

«Շախտյորը» վերջին հինգ տարում չորրորդ անգամ արձավ Ուկրաինայի սուպերգավաթի հաղթող:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031