
Ադրբեջանն անփոփոխ է թողել Արսեն Բաղդասարյանի դատավճիռը

Գյանջայի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Լեռնային Ղարաբաղի ՊԲ նախկին զինծառայող Արսեն Բաղդասարյանի նկատմամբ ավելի վաղ կայացրած վճիռը, որի համաձայն՝ նա ազատազրկվում է 15 տարով, հայտնում է տեղի Kəpəz TV հեռուստաալիքը:
Դատական նիստը անցկացվում էր փակ ռեժիմով՝ դատավոր Թեյուբ Մուխթարովի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Գյանջայի դատարանի որոշամբ Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները խախտելու մեջ՝ 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ), 29,120.2.7 (2 կամ մի շարք անձանց միտումնավոր սպանելու փորձ), 29,120.2.12 (ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով միտումնավոր սպանություն) և 29,282.2 (պայթյունի իրագործում՝ ուղղված կառույցներն վնաս պատճառելուն կամ կործանելուն):