Բաժիններ՝

Վանաձոր «Ո՛չ թալանին» երթի ժամանակ ընդունված հայտարարությունը հանձնել են Լոռու մարզի դատախազությանը

ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին
ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին

Հայտարարություն

2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ:

2015 թ. հունիսի 19-ից Երևան քաղաքում խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան անհամաչափ ուժ կիրառվեց: Ոստիկանությունը, ջրցան մեքենայով դաժանորեն ցրելով նստացույցի խաղաղ մասնակիցներին և լրագրողներին, նրանց նկատմամբ բռնություններ կիրառելով բերման ենթարկեց ոստիկանություն: Ըստ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության Երևան քաղաքում բերման է ենթարկվել 237 անձ, որոնց նկատմամբ հնարավոր է հարուցվի քրեական գործ՝ խուլիգանության համար: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության 25 հոգի դիմել է շտապ բուժօգնության, որոնցից 15-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը Գյումրիի թատերական հրապարակից բերման է ենթարկվել 13 ցուցարար, նրանցից 1-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Դատապարտելով խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը՝

– ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած և դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և հատուցել պատճառված վնասը

– ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Քննչական կոմիտեից և ՀՀ Դատախազությունից՝ պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների անհիմն քրեական և վարչական հետապնդումը:

«Ոչ թալանին- Վանաձոր» նախաձեռնող խումբ
2015 թ. հուլիսի 14

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս