Ծովակաղամբի հայտնի ու գաղտնի հատկությունները

Մենք գիտենք, որ ծովամթերքները մեծ քանակությամբ յոդ են պարունակում, սակայն քչերին է հայտնի, որ 100 գ ծովակաղամբը պարունակում է բույսերում հազվադեպ հանդիպող B12 վիտամինի` օրգանիզմին անհրաժեշտ չափաքանակի 33,3 % և վիտամին D` 48 %։

Նիհարեցնող հատկության մասին

Մուգ դեղնագույն, ոսկեգույն ծովային ջրիմուռներում պարունակվում է ֆուկոքսանտին, որը քսանտոֆիլների խմբին պատկանող կարոտինոիդ է։ Նման նյութ կա միայն ծովային ջրիմուռներում։

Ապա կարևոր է վերհիշել, որ մարդու օրգանիզմում կան երկու տեսակի ճարպային հյուսվածքներ:

Կարդացեք նաև

Սպիտակ, որն ավելի շատ է ու չունի տերմոգենիկ հատկություն:
Գորշագույն, որի մեջ շատ է ճարպը տրոհող հատուկ «տերմոգենին» կոչվող պրոտեինը։
Տերմոգենինը նպաստում է, որպեսզի ճարպի տրոհման միջոցով օրգանիզմը ստանա կենսական էներգիա։

Պարզվել է, որ սպիտակ ճարպում նույնպես կա որոշ քանակի տերմոգենին, որը զգալիորեն ակտիվանում է ծովակաղամբում, նույնն է` լամինարիայում պարունակվող ֆուկոքսանտին կարոտինային նյութի ազդեցության շնորհիվ։

Հետևություն

  • Լամինարիան ունի նիհարեցնող հատկություն, որը գիտնականներն ապացուցել են կենդանիների վրա կատարված փորձերի միջոցով։
  • Ֆուկոքսանտինն ունի նաև հակաուռուցքային հատկություն։
    Հավանաբար մոտ ապագայում կհայտնվեն այդ նյութով հարստացված սննդային հավելումներ։

Լամինարիայի օգտագործման մեկ օրինակ
100 գ լամինարիան պարունակում է 2500-3600 մկգ յոդ` I53, 53-ը յոդի ատոմային կարգաթիվն է։

  • Մարդու օրգանիզմի պահանջարկը 120-150 մկգ է:
  • Հղի կանանց համար` 175 մկգ, սակայն միմիայն բժշկի հսկողությամբ։
  • Կերակրող մայրերը պետք է ավելի շատ յոդ ստանան` 200 մկգ։
  • Մարդու օրգանիզմում կա 15-25 մգ յոդ, ըստ որոշ տվյալների՝ մինչև 50 մգ։ Այդ քանակության մոտ կեսը կուտակված է վահանագեղձում։

Դեղատներում վաճառում են չորացրած ծովակաղամբ, որը կարելի է փոշիացնել ու օգտագործել հետևյալ չափաքանակով. օրը 1-1,5 գ։

Խմեք քնելուց առաջ, 50 մլ ջրի հետ։ Շարունակեք 15 օր, կրկնեք 15 օրից։
Լամինարիայի փոշին օգտակար է փորկապության դեպքում, բույսը կանխարգելում է աթերոսկլերոզի ու էնդեմիկ խպիպի` «զոբի» զարգացումը։

Զգուշացում։ Վահանագեղձի հիվանդությունների դեպքում լամինարիան կիրառվում է այլ բույսերի ու դեղամիջոցների հետ համատեղ` հատուկ մշակված դեղատոմսերում։
Հակացուցումներ։ Նեֆրիտի, եղնջատենդի, չիբանի, յոդի հանդեպ ալերգիայի, թոքախտի դեպքում։

Հղիության շրջանում խորհուրդ չի տրվում լամինարիա օգտագործել։

Լամինարիան պեկտինի մատակարար է
Բույսի մեջ պարունակվող պեկտինը կոչվում է ալգինատ, 100 գ հումքը 75%-ով բավարարում է օրգանիզմի մեկ օրվա պահանջարկը։

Լամինարիան խորհուրդ է տվում ընդգրկել սննդակարգում` որպես նիհարելուն նպաստող մթերք (Տե՛ս «Նյարդերը հանգստացնող ուտեստ, որը նպաստում է նիհարելուն», «168 Ժամ», 09.04.2014թ.)։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս