
Արտակ Ալեքսանյանը հեռացավ «Ուլիսից»

Հայազգի 24-ամյա կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, ով բավական երկար դադարից հետո վերադարձել էր Հայաստանի բարձրագույն առաջնություն և հանդես էր գալիս Երևանի «Ուլիսի» կազմում, կարիերան կշարունակի Արմավիրի «Տորպեդոյում»:
Այս մասին երևանյան թիմի նախկին ավագը հայտնում է Instagram-ի իր էջում` գրառում կատարելով: Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել նախորդ մրցաշրջանի համար:
«Շատ շնորհակալություն թիմի ամբողջ կոլեկտիվին` անցկացրած մրցաշրջանի համար: Շնորհակալություն ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին այն ամենի համար, ինչ նրանք արեցին»,- գրել է Ալեքսանյանը:
Սիրարփի Աղաբաբյան