Բաժիններ՝

Ուեսլի Սնայփսը բանակցում է Marvel ստուդիայի հետ

Դերասան Ուեսլի Սնայփսը, ով մասնակցում էր Comic-con 2015 մրցանակաբաշխությանը՝ հայտարարել է, որ բանակցում է Marvel ստուդիայի հետ՝ Բլեյդի պատմության շարունակության շուրջ: Այս մասին հաղորդում է IGN պարբերականը, որին հաջողվել է դերասանի հետ կարճ զրույց ունենալ:

«Այո, մենք խոսում ենք այդ թեմայի մասին: Դա անխուսափելի է: Նրանք իրենց շահն ունեն, մենք՝ մեր, բայց համատեղ քայլերով կհասնենք նոր մոգության: Տեսնենք՝ ինչպես կստացվի, բայց հավանականությունը մեծ է: Եթե ոչինչ չստացվի, ապա մենք ևս մեկ նախագիծ ունենք, որը շատ նման է «Բլեյդին»»,- ասել է դերասանը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ տալ:

Ֆիլմի մասին քննարկումներն արդեն մի քանի տարի է՝ շարունակվում են: Սնայփսը մի քանի անգամ ասել է, որ այդ դերին կվերադառնա, եթե պայմանները հարմար լինեն: Ակնհայտ է՝ նկատի ուներ լավ սցենարն ու հոնորարը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս