
Ըստ «Ռեալ Մադրիդի» նախագահի՝ դե Խեան արդեն ակումբի ֆուտբոլիստ է, Ռամոսը մնում է, իսկ Վիդալը մադրիդցիներին չի միանա

«El Confidencial»-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Al Jazeera Sport և beIN Sports հեռուստաալիքների ղեկավար Մոհամեդ Ամորի հետ հանդիպման ժամանակ խոսել է իսպանացի դարպասահ Դավիդ դե Խեայի հետ կապված տրանսֆերային նորությունների մասին:
Դե Խեայի հնարավոր տեղափոխության մասին հարցին «սերուցքայինների» նախագահն ասել է, որ դա արդեն կայացած գործարք է:
Պերեսը նաև խոսել է «Ռեալ Մադրիդի» պաշտպան Սերխիո Ռամոսի ապագայի մասին: Իսպանացի պաշտոնյան կամուկացով է խոսել և ասել է, որ չգիտի, կարծես թե նա որոշել է մնալ:
Պերեսը նաև հայտարարել է, որ «Յուվենթուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը մադրիդյան ակումբ չի տեղափոխվի:
Սիրարփի Աղաբաբյան