Բաժիններ՝

Հայագիտական 14-րդ գիտաժողովը անց է կացվելու ԱՄՆի կալիֆորնիական համալսարանում (UCLA)

ARMACAD ընկերությունը տեղեկացնում է, որ ամենամյա հայագիտական գիտաժողովը կայանալու է 2016թ. փետրվարի 12-ին ԱՄՆ Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանում:

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ոիսանողները, ինչպես նաև վերջերս թեկնածուական պաշտպանած հետազոտողները հրավիրվում են ներկայացնելու իրենց վերջին հայագիտական ուսումնասիրությունների արդյունքները: Գրականության, պատմության, գենդերային հետազոտությունների, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, արվեստի պատմության և հարակից այլ ոլորտների վերաբերյալ հետազոտությունների արդյունքները կարելի է ներկայացնել այս գիտաժողովի ընթցքում:

Այս գիտաժողովին դիմելու համար պետք է մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը ոչ ավելի քան 250 բառ պարունակող ելույթի համառոտագիրն ուղարկել համապատասխան հասցեին:

Գիտաժողովի վերաբերյալ հավելյալ մանրամասների կարելի է ծանոթանալ այստեղ Armenian Studies

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս