Մինչև հուլիսի վերջ՝ սահմանադրության բարեփոխված առաջին տարբերակը կլինի

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ներկայումս փորձագետների հետ քննարկում է Վիեննայում Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հանդիպման արդյունքները: Ամփոփվելու է Սահմանադրության նախագծի հիմնական մասը՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարության և դատական իշխանության ու Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող գլուխները (4-7 և 10-րդ):

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը 168.am-ին տեղեկացրեց, որ քննարկվող գլուխների վերաբերյալ վերջնական արդյունքներն ուղարկվելու են Վենետիկի հանձնաժողով՝ միջանկյալ եզրակցության համար:

«Ենթադրում եմ, որ մինչև ամսվա վերջ ամբողջ նախագիծը, գոնե առաջին տարբերակով, արդեն կլինի»,- ասաց Գ.Ղազինյանը՝ հավելելով, որ, ըստ ժամանակացույցի՝ փաստաթուղթն ԱԺ պետք է ներկայացվի օգոստոսին:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031