Բաժիններ՝

Հնարավոր է՝ «Ռեալ Մադրիդը» գնի Իբրահիմովիչին

Իսպանական մամուլի տեղեկությամբ՝ Զլատան Իբրահիմովիչը կարող է հեռանալ «ՊՍԺ»-ից և տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»:

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «ՊՍԺ»-ն կարող է «Ռեալին» 6 մլն եվրոյով վաճառել Իբրահիմովիչին:

Աղբյուրը հաղորդում է, որ վերջերս կայացել է «ՊՍԺ»-ի և «Ռեալի» ղեկավարությունների հանդիպումը, որտեղ «սերուցքայինների» նախագահը միտք է հայտնել, որ դեմ չէր լինի պայմանագիր ստորագրել շվեդ հարձակվողի հետ, ում 34-ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերին:

Իբրահիմովիչը չի ընդունել փարիզցիների նոր պայմանագիրը: Այժմ «ՊՍԺ»-ի ղեկավարությունը մտածում է, թե ինչպես կարող է հարձակվողի միջոցով գումար վաստակել արդեն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Ռեալը» կարող է ֆուտբոլիստի համար վճարել 6 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստն ինքը կստանա տարեկան 12 մլն եվրո:

Իբրահիմովիչը Փարիզ է տեղափոխվել 2012 թ.: 3 տարում ֆուտբոլիստն անցկացրել է 91 խաղ, խփել է 75 գնդակ և կատարել է 19 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս