
Պուտինը Հնդկաստանի վարչապետին խոստացել է յոգայով զբաղվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդային խոստացել է սկսել յոգայով զբաղվել, հայտնում է Intefax-ը:
«Յոգայով ես դեռ չեմ զբաղվել: Սակայն այն չի կարող չգրավել: Ես կջանամ, որ ի վիճակի լինեմ դա անել՝ ելնելով իմ մարզական պատրաստվածությունից»,-հայտարարել է Պուտինը
Պուտինի կարծիքով՝ յոգայում կատարելության հասնելը գրեթե անհնար է:
«Երբ նայում ես իսկական յոգերին, թվում է, թե նման կատարելության անհնար է հասնել: Ու հենց դա է կանգնեցնում»,-ասել է Պուտինը: