
Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Հուլիսի 8-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (հոգեպես անհավասարակշիռ) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դոռւը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել Ռ. Զ.-ի (ծնվ. 1939թ.) դին: