Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան ոչնչացնում է Գյոթսեին

Ֆուտբոլիստի գործակալ Ֆոլկեր Շտրուտը հիասթափված է նրանից, որ «Բավարիայում» ոչ ոք չի պաշտպանում Մարիոյին` գլխավոր մարզչի կամայականություններից:

Երկու տարի առաջ Մարիոն «Բավարիա» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիայից»` որպես մոլորակի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Բայց այդպես էլ չդարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ:

«Գվարդիոլան ուղղակի ոչնչացրել է Մարիոյին: Նա զգում է, որ մարզիչը չի հավատում իրեն և դրա հետ մեկտեղ՝ պահանջում է նրանից լինել առանցքային խաղացող, երբ վերջինս հայտնվում է դաշտում: Ես զարմացած էի նրանից, որ Գվարդիոլան Գյոթսեին դաշտ չհանեց Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների կարևոր խաղերի ժամանակ: Նրան դաշտ են դուրս բերում միայն աննշան խաղերին:

Կցանկանայի իմանալ՝ ինչո՞ւ ակումբում ոչ ոք չի պաշտպանում Մարիոյին: «Բավարիային» շատ է պետք նախկին նախագահ Ուլի Հյոնեսի նման մեկը»,- ցիտում է Շտրուտին Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031