
Կրիշտիանու Ռոնալդուն լրագրողներին. «Դա ձեր աշխատանքն է: Հիմա ես հիմար եմ երևում»

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միշտ լրագրողների թիրախում է: Մարզական լրագրողները չեն կորցնում ոչ մի վայրկյան և փորձում են ֆուտբոլային աստղից ստանալ սենսացիոն, բացառիկ պատասխաններ:
Այս իրավիճակը վերջերս հաճախ է նյարդայնացնում ֆուտբոլիստին: Օրերս էլ «Ռեալ Մադրիդի» հարձակվողը զայրացել է հեռուստազրույցի ժամանակ ու դադարեցրել մամուլի հետ շփումը հիմար հարցերի պատճառով: Սկզբում 30-ամյա պորտուգալացին նորմալ խոսում էր Ռաֆա Բենիտեսի հետ գալիք աշխատանքի մասին:
Ապա մի թեթև նյարդայնությամբ պատասխանեց, որ ոչինչ չգիտի, ու իրենցից չէ, որ պետք է ստանան նման հարցերի պատասխանները: Հարցը ուղղված էր մադրիդյան ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:
Լրագրողները Ռոնալդուին տալիս էին հարցեր, որ կապված չէին ֆուտբոլիստի հետ, օրինակ՝ նրանց հարցրին Սթիվեն Ջերարդի «Լոս Անջելես Գելեկսի» տեղափոխության մասին:
Իրավիճակը մի պահ քաոսային էր թվում. հավելյալ հարցերի տեղատարափ սկսվեց, որից հետո մամուլի ծառայության ներկայացուցիչը պորտուգալացուն առաջարկեց դադարեցնել հարցազրույցը: Կրիշտիանու Ռոնալդուն հետևեց խորհրդին, բայց այնուհետև պորտուգալերենով քննադատության ենթարկեց անձնակազմին:
Հաղորդավարին բարեհամբույր շնորհակալություն հայտնելուց հետո ֆուտբոլիստը բարկացած ասած.
«Դուք ուզում եք, որ ես անբարեհամբո՞ւյր երևամ այս մարդկանց աչքերում: Դա ձեր աշխատանքն է: Հիմա ես հիմար եմ երևում»:
Սիրարփի Աղաբաբյան