
Բարձր նորաձևության շաբաթ. Dior Couture

Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը, որի շրջանակում իր աշուն-ձմեռ հավաքածուն է ցուցադրել Dior նորաձևության տունը, հայտնում է spletnik.ru-ն:
Այս անգամ հավաքածուից պետք է, որ գոհ լինեին թե´ «հին» դասական, կանացի կտրվածքներով Dior-ի երկրպագուները, թե´ Ռաֆ Սիմոնսի համարձակ ու նորաձև էքսպերիմենտները գնահատողները:
Դիզայները իրեն թույլ է տվել համարձակ գաղափարներ, սակայն դրա հետ միասին նոր հավաքածուն լի է կիսաթափանցիկ զգեստներով, էլեգանտ երկար վերարկուներով ու միջնադարյան ոճով ռոմանտիկ կերպարներով:
Ֆուտուրիստական կոշիկը ժամանակակից հնչողություն է տալիս կերպարներին: