Հրեական բիզնեսի 22 ոսկե կանոնները
Ինչո՞ւ է փողն այդպես սիրում հրեաներին: Ի՞նչ գաղտնիքների են նրանք տիրապետում, որպեսզի կարողանան իրենց ձգել հսկայական քանակի գումարներ: Եվ ընդհանրապես, կա՞ն հարստության յուրահատուկ գաղտնիքներ, որոնք հատուկ են միայն այս ժողովրդին:
«Բիզնեսը ըստ հրեաների: 67 ոսկե կանոններ» փոքրիկ գրքում ներկայացվում են բիզնեսի վարման յուրահատուկ կանոններ, որոնք ստեղծվել են հին իմաստունների կողմից շատ տարիներ առաջ, որոնք զարմանալի ձևով ժամանակակից և ակտուալ են 21-րդ դարի բիզնեսի համար:
Հնարավոր է, հենց այս կանոնները, որոնք գենային մակարդակով անցնում են հրեաների մեկ սերնդից մյուսին, թույլ են տալիս ստեղծել այդպիսի հսկայական ֆինանսական կարողություններ:
cluber-ը ընտրել է հրեական բիզնեսի 22 ամենահետաքրքիր կանոնները և այն որակները, որոնք իր մեջ պետք է արմատավորի յուրաքանչյուր գործարար:
1. Թող որ Ձեր եղբայրների ունեցվածքը լինի Ձեզ համար նույնքան թանկ, որքան Ձեր սեփականը:
2. Իզուր տեղը ժամանակ մի կորցրեք:
3. Հեռու մնա վատ հարևաններից: Ինչո՞ւ է բնակարանն այդքան թանկ քաղաքի կենտրոնում: Դե, որովհետև բնակարանի 50 տոկոսի գինը կախված է այն հանգամանքից, թե ով է քո հարևանը: Ինչպե՞ս է ավելի լավ սկսել օրը` վերելակում հանդիպել հաջողակ ինչ-որ մեկի՞ն, թե՞ կատուներով շրջապատված դեպրեսիվ մի կնոջ:
4. Ոչինչ մի ասա, եթե ոչինչ չունես ասելու:
5. Աշխատիր, քանի վառվում է մոմը (կյանքը, աշխատելու ցանկությունը, ստեղծելու ցանկությունը):
6. Գումար տվեք վատ օրերի համար:
7. Միշտ ողջունեք ուրիշ մարդկանց:
8. Յուրաքանչյուր մարդ արժանի է շնորհակալական խոսքերի:
9. Նրանք գիտեն՝ ինչ բան է հարստությունը: Կան մարդիկ, ում կարծիքով՝ լինել հարուստ, նշանակում է՝ ունենալ, ասենք, 5 միլիոն: Իսկ հրեան կարծում է, որ հարուստ է նա, ով երջանիկ է նրանով, ինչ ունի:
10. Ժամանակ վատնողը գող է: Ինչպես նաև՝ գող է գումար վատնողը:
11. Ժամանակին վճարեք աշխատողներին:
12. Կարիք չկա ասել այն ամենը, ինչ մտածում ես:
13. Երբեմն պետք է տալ ավելին, քան բավարար է, եթե դու իսկապես ցանկանում ես տալ այնքան, որքանը բավարար է:
14. Գործատուն պետք է իմանա, թե ինչպես է ապրում իր աշխատողը:
15. Եթե ինչ-որ մեկը ցանկանում է սպանել քեզ, դու առաջինը սպանիր:
16. Կարողացեք ասել՝ «Ինձ պետք է»` անցնելով նույնիսկ հպարտության վրայով:
17. Թող Ձեր խոսքը, այլ ոչ թե երդումը պարտավորեցնի Ձեզ:
18. Երբեք մի վիրավորեք այլ մարդու:
19. Պլանավորեք Ձեր կյանքը:
20. Խրախուսեք Ձեզ` լավ աշխատանքի համար:
21. Հանձնարարեք գործերն ուրիշներին:
22. Կյանքում հավասարակշռություն փնտրեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը