
Բանկերը գնել են 82 միլիոն, վաճառել՝ 88,6 մլն ԱՄՆ դոլար

Հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,029,251 դոլար 472.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,645,614 ԱՄՆ դոլար 473.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,680,000 ԱՄՆ դոլար 472.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 473,35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,204,481 EUR 523,44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,116,949 EUR 528,38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,089,901,410 ռուբլի 8,45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 238,613,435 ՌԴ ռուբլի 8.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: