Շվայնշտայգեր. «Ցանկանում եմ Բունդեսլիգայում նվաճել 4-րդ տիտղոսը»
30-ամյա կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ցանկանում է մնալ Ալյանս Արենայում: Բաստիան Շվայնշտայգերն ասում է, որ չնայած նրա՝ Օլդ Թրաֆֆորդ տեղափոխվելու համառ շշուկներին, ցանկանում է Բունդեսլիգայում «Բավարիայի» հետ անընդմեջ նվաճել 4-րդ տիտղոսը:
Մյուս ամառ 30-ամյա գերմանացու պայմանագրի ժամկետն ավարտվում է, իսկ նախորդ մրցաշրջանում Բաստիանն անցկացրել է ընդամենը 28 խաղ: Չնայած դրան, Շվայնշտայգերը ցանկանում է պայմանավորվել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ:
«Ես ցանկանում եմ մեկ անգամ էլ հաղթել Չեմպիոնների լիգան»,- ասել է նա Die Welt-ին:
«Մենք 3 անգամ անընդմեջ դարձել ենք չեմպիոն, և ես չեմ կարծում, որ յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել չեմպիոնատը 4-րդ անգամ, այնպես որ, դա մոտիվացիա է: Ես ինձ լավ եմ զգում և պատրաստ եմ խաղալ բարձր մակարդակի վրա հաջորդ 3 մրցաշրջաններում: Դա իմ նպատակն է»,- ավելացրել է Բաստիան Շվայնշտայգերը:
Բայց և այնպես, վերջերս հայտարարվել էր, որ Շվայնշտայգերը պատրաստ է տեղափոխվել «կարմիր սատանաների» մոտ և նույնիսկ խնդրել էր այնտեղ ստաբիլ տեղ հիմնական կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը