
Անդրեյ Մակարևիչը հերքել է իր՝ քաղաքական ապաստան խնդրելու մասին լուրերը

Երեկ կանադական Afterhours.FM երաժշտական ռադիոկայանը հայտնել էր, որ հայտնի ռուս երաժիշտ, երգիչ, «Մաշինա վրեմենի» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը դիմել է կանադական իշխանություններին` իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:
«Մոսկովսկի կոմսոմոլեցի» հետ զրույցում այսօր Անդրեյ Մակարևիչը հերքել է այդ լուրերը. «Ես նույնիսկ անհրաժեշտ չեմ համարում հերքել նման անհեթեթությունը»,- ասել է երգիչը:
Ավելի վաղ երաժիշտը բազմիցս հայտարարել է, որ չնայած քաղաքական իր ընդդիմադիր հայացքներին՝ չի պատրաստվում երկրից գնալ և փոխել քաղաքացիությունը: