Բաժիններ՝

Ցուցարար նավաստիները դարձյալ արգելափակել են Լա Մանշի թունելը

Հազարավոր ուղևորներ չեն կարողանում հատել Լա Մանշը Կալեում նավաստիների բողոքի ցույցի պատճառով, ովքեր փակել են ֆրանսիական նավահանգիստն ու արգելափակել երկաթուղային թունելը:

Նավագնացության MyFerryLink ընկերության աշխատակիցները շաբաթվա մեջ երկրորդ անգամ դուրս են եկել գործադուլի՝ ընդդեմ աշխատատեղերի հնարավոր կրճատման, որը կարող է տեղի ունենալ նավերը դանիական մրցակից DFDS Seaways ընկերությանը վաճառելու հետևանքով:

Eurostar ու Eurotunnel Shuttle գնացքների տեղաշարժը կասեցվել է: Դուվրի նավահանգստում հայտնել են, որ հայտնի չէ, թե երբէ վերջանալու գործադուլը: Աշխատակիցները խոստացել են շարունակել ակցիան նաև այսօր, հայտնում է Reuters-ը:

tunel

Eurotunnel ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ֆրանսիական իշխանությունները պետք է իրավիճակը Կալեում վերցնեն իրենց հսկողության ներքո:
«Վտանգված է բրիտնական տնտեսությունը: Մեզ հարկավոր է դադարեցնել գործադուլներն ու ազատվել ներգաղթյալներից»,-ասել է նա:

Հարյուրավոր ներգաղթյալներ են օգտվում ստեղծված իրավիճակից ու փորձում են ներթափանցել Բրիտանիա ուղևորվող բեռնատարները, որոնք գործադուլի պատճառով դանդաղ են շարժվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս