Մենք Հունաստանին կցուցաբերենք ցանկացած աջակցություն. Դավութօղլու
Անկարան պատրաստ է Աթենքին ցուցաբերել ցանկացած աջակցություն Հունաստանի տնտեսությունը վերականգնելու համար:
Այս մասին այսօր հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Թուրքիայի վարչապետի խոսքով՝ Թուրքիայի համար կարևոր է Հունաստանի կայունությունը:
Հիշեցնենք, որ այսօր Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՀ-ին չեն վճարի1,6 մլրդ եվրո վարկի մարման համար: