Բաժիններ՝

Germanwings ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լյուբիցին գաղտնի հուղարկավորել են Գերմանիայում

Bild-ի տվյալով՝ գերմանական Germanwings ընկերությանը պատկանող աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչու Անդրեաս Լյուբիցին հուղարկավորել են հունիսի 27-ին Մոնտաբաուր քաղաքում:

Օդաչուի գերեզմանի վրա փայտե խաչ են տեղադրել, որի վրա պարզապես գրված է Էնդի:

Airbus A320 ինքնաթիռը մարտի 4-ին աղետի էր ենթարկվել ֆրանսիական Ալպերում: Բարսելոնից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում գտնվել է 150 մարդ: Նրանք բոլորն էլ զոհվել էին:

Երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի գործողությունները դատախազությունը որակել էր որպես չկանխատեսված սպանություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930