«Ինտեր ՌԱՕ»-ն չի հաստատում ՀԷՑ-ը վաճառելու մասին տեղեկությունը

«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը չի հաստատում ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե պատրաստվում է վաճառել Հայաստանում իր ակտիվները: Այս մասին TASS-ին հայտնել է ռուսական էներգահոլդինգի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք չենք հաստատում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութան վաճառքի մասին տեղեկությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) ազգայնացնելու երկրի իշխանությունների խոստումները կարող են ստիպել «Ինտեր ՌԱՕ»-ին, որին է պատկանում ՀԷՑ-ը, վաճառել իր ակտիվները:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը 100%-ով պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ին: 2014թ. ՀԷՑ-ի հասույթը կազմել է 157,3 մլրդ դրամ (333,8մլն դոլար), վնասը՝ 10,7 մլրդ դրամ (22,6 մլն դոլար):

ՀԷՑ-ի շուրջ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ հունիսի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել օգոստոսի 1-ից Հայաստանում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով:

Հունիսի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չէր բացառել ՀԷՑ-ը ազգայնացնելու հնարավորությունը ընկերությունում աուդիտի անցկացումից հետո:
Գործակալությունը նշում է, որ նույն օրը Երևանի կենտրոնում սկսվել են բողոքի ակցիաները, որոնք մինչ օրս շարունակվում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930