Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո բանաձև չի կայացնի. աղբյուր

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի պլանավորում բանաձև ընդունել Իրանի վրայից պատժամիջոցներն անմիջապես հանելու մասին Թեհրանի ու «վեցյակի» միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո: Այս մասին TASS-ին հայտնել է ԱԽ մշտական անդամներից մեկի դիվանագետներից մեկը:

Վերջինիս խոսքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում անգամ աշխատանք չի ընթանում ապագա բանաձևի վերաբերյալ: «Այստեղ (Նյու Յորքում) ոչինչ չի քննարկվում: Աշխատանքն ու բանակցային գործընթացն անցկացվում է Վիեննայում «վեցյակի» մասնակցությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նաև նշել է, որ համաձայնագրի ստորագրման ու բանաձևի ընդունման միջև պետք է անցնի «որոշակի ժամանակ»: «Հնարավոր է՝ մոտ 1 ամիս»,-ասել է նա:

Դա բացատրվում է ոչ միայն ապագա բանաձևի տեքստը համաձայնեցնելու անհրաժեշտությամբ ԱԽ բոլոր 15 երկրների շրջանում:
Ինչպես ենթադրվում է, Իրանի հետ համաձայնագիրը պետք է հավանության արժանանա ԱՄՆ Կոնգրեսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս