«Սա այն դեպքը չէ, որ երեսին ապտակում են, մյուսն էլ պիտի տանք». հոգևորականը՝ ցուցարարներին

Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան, որտեղ լարված իրավիճակ է տիրում: Քիչ առաջ բարձրախոսին մոտեցավ մի հոգևորական, ով ցուցարարներին առաջարկեց արտասանել տերունական աղոթքը:

Ակցիայի մասնակիցների մի մասը աղոթեցին նրա հետ: Դիմելով ակցիայի մասնակիցներին` հոգևորականն ասաց, որ այս պահին բոլորիս հանդարտություն, զգոնություն է պետք: «Պետք է յուրաքանչյուր քայլը կշռադատված լինի, ոչ մի հավելյալ խոչընդոտներ, ոչ մեկիս ոչ արևմտյան և ոչ էլ արևմտյան Հայաստաններ չենք: Մենք մեկ բռնունցք ենք, որին անվանում են հայ ժողովուրդ: Այսօր, այս ժամին, եթե մենք բոլորս այստեղ ենք, ուրեմն Աստծո օրհնությամն և խաղաղությամբ անցկացնենք մեր հանրահավաքները: Յուրաքանչյուրիս հորդորում եմ, խնդրում եմ լինենք զգոն` ավելորդ խոչընդոտներ և ավելորդ տարաձայնություններ չառաջացնելու համար: Լինենք ազնիվ քրիստոնյա, ինչպես Քրիստոսն էր ասում: Սա այն դեպքը չէ, որ երեսին ապտակում են, մյուսն էլ պիտի տանք: Սա այդ դեպքը չէ: Սխալ, խնդրում եմ, չհասկանա ոչ ոք: Ուղղակի խնդրում եմ յուրաքանյուրիցդ համբերություն: Համբերություն և խաղաղություն մեզ բոլորիս»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս