Ինչ արդյունք ունեցավ Անկախության սերնդի պայքարը՝ ըստ Սամվել Ֆարմանյանի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

* * *

Անկախության սերունդն իր շուրջ մեկշաբաթյա պայքարի արդյունքում՝

1. Լուծեց սոցիալական լրջագույն նշանակություն ունեցող խնդիր՝ հասարակությունը էլեկտրաէներգիայի դիմաց կշարունակի վճարել հին սակագնով, ինչը նշանակում է, որ կբացառվեն նաև շղթայական ենթադրյալ թանկացումները: Սա աննախադեպ ձեռքբերում է անկախության ողջ պատմության համատեքստում:

2. Հաստատուն հիմքեր դրեց երկրի ամբողջ էներգետիկ համակարգի, նաև ՀԷՑ-ի անխուսափելի առողջացման համար, ինչն այլընտրանք չունի և առաջիկա ամիսներին կարձանագրվեն առաջին պտուղները:

3. Բոլորովին նոր մակարդակի բարձրացրեց մեր հասարակության, հատկապես երիտասարդության քաղաքացիական գիտակցությունը, որն ապագայում, անխուսափելիորեն, նոր բարձունքներ է նվաճելու և չի հանդուրժելու բոլոր այն խնդիրներն ու արատները, որոնք այսօր թվում են անլուծելի կամ բարդ լուծելի:

4. Արձանագրեց հայաստանյան քաղաքական համակարգի խորը ճգնաժամը, և որ առաջիկա ընտրական գործընթացները անխուսափելիորեն ի հայտ կբերեն նոր դերակատարների, որոնք թթվածին կմատակարարեն ճգնաժամ ապրող քաղաքական համակարգին:

5. Երկրում ու ողջ հայության շրջանում շրջեց բարոյահոգեբանական մթնոլորտն ու անկումային տրամադրությունները՝ նոր լիցք ու վստահություն հաղորդելով ապագայի վերաբերյալ նախկինում առկա թեական պատկերացումներին:

6. Կազմակերպված ու գիտակից գործողություններով, պատասխանատու պահվածքով նախադեպ ստեղծեց, երբ կոնկրետ հարցերի շուրջ իշխանություններին մղում է որոշումների, որոնք արտացոլում են հասարակության պահանջը: Հասարակություն-իշխանություն խաղաղ փոխազդեցության այս նախադեպը ապագայում սարեր է շրջելու:

Տեսանյութեր

Լրահոս