Ուգանդայի ամենատգեղ տղամարդը 8-րդ անգամ հայր է դարձել
47-ամյա նախկին կոշկակար Գոտֆրի Բագուման տառապում է հազվագյուտ անհայտ հիվանդությամբ: Տղամարդուն արդեն կնքել են «Ուգանդայի ամենատգեղ տղամարդ» անունով: Վերջինս արդեն 8-րդ անգամ է հայր դարձել, հայտնում է Metro-ն: Նրա կինը՝ 30-ամյա Քեյթ Նամանդան, աղջիկ է ծննդաբերել:
Բագումային «Ուգանդայի ամենատգեղ տղամարդ» էին անվանել 2002-ին, երբ նա մասնակցեց մրցույթ, որ գումար վաստակի իր աղքատ ընտանիքի համար: Տիտղոս ստանալով՝ Գոտֆրին փոխեց իր գործունեությունն ու երգիչ դարձավ՝ իր համար բեմական կեղծանուն ընտրելով Ssebabi-ն:
Գոտֆրիի կինը, ով մեկ անգամ հեռացել էր ամուսնուց, նորից վերադարձել է նրա մոտ: «Ես մեղավոր չեմ նրանում, թե ինչ տեսք ունեմ: Եթե դու կարծում ես, ես քեզ համար բեռ եմ դարձել, ապա դու ազատ ես ինձնից հեռանալ»,- ասում է Գոտֆրին:
Ամուսինները միասին 2008 թվականից դաստիարակում են իրենց համատեղ 6 երեխաներին: